«Փաստը» գրում է. ««Բարիկադներ քանդելու» հայտարարություններն ու ՔՊ–ականների այս կարգի այլ մեկնաբանությունները շատ ավելի լուրջ ու խորքային պատճառներ ունեն:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ ու հետո այդպես էլ անհասկանալի է՝ ի վերջո ի՞նչ դիրքերից է հանդես գալիս «Լույս» դաշինքը. նրանց պահվածքն ու հայտարարությունները ո՛չ ընդդիմադիրի են, ո՛չ իշխանամետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արագ տեմպերով դառնում է իշխանության կուսակցություն: Իր հետ քայլածներին նախարարական, պետական գերատեսչական ու մարզպետների պորտֆելներ հանձնելուց հետո վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այժմ էլ տեղական ինքնակառավարման մարմիններում է իր համախոհներին «նշանակում»:
Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վիրավորական է համարում վերլուծությունները, թե հետագայում Լույս» դաշինքը ստանձնելու է խորհրդարանում կեղծ, գրպանային ընդդիմության դերակատարությունը:
14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում չընտրվելու կանխավարկածով որպես վարչապետի թեկնածու առաջադրվելը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է համարում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԺ ՀՅԴ մբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին:
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ավարտից հետո ոչ պաշտոնապես տրվեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Եթե մինչ այժմ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ինչ-որ չափով հայկական քաղաքական զարգացումները բաժանում էր տարբեր փուլերի, ապա այժմ, կարելի է ասել, թևակոխում ենք արտահերթ ընտրությունների ամենաակտիվ փուլ։
Այս օրերին, երբ ընդդիմադիր ուժի փնտրտուք է, և շատերը միայն ՀՀԿ-ին էին համարում այս իշխանության հակառակորդը, չնայած այդ ուժից էլ, մեղմ ասած, բան չի մնացել, մեկ այլ դաշտում հասունանում է ընդդիմադիր իրական ուժ։
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...